«Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց». աննախադեպ ուսուցողկան ծրագիր Երևանում
Վահանաձև գեղձի խնդիրների ախտորոշման ու արդյունավետ բուժման հարցում միջազգային մակարդակով առաջատար մասնագետներն ու բժշկական հաստատությունները պարբերաբար առաջարկում են նոր մոտեցումներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում շատ մեծ է վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց քանակը, շատ կարևոր է քայլել միջազգային պրակտիկային համընթաց ու փորձի փոխանակում իրականացնել: Հենց այս նպատակով «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը և «Աստղիկ» ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը նախաձեռնել են «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոցը», որը տեղի կունենա հունիսի 11-13-ը Երևանում: «Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի» և «Գլխի և պարանոցի ուռուցքների մասնագետների ռուսական միության» համագործակցության շրջանակում իրականացվող ուսուցողական ծրագիրը աննախադեպ է իր ֆորմատով և մասշտաբով:
Լեկցիաներ, պրակտիկ աշխատանքներ ու վիրահատություններ. հարուստ օրակարգով ծրագրի իրականացման մեջ ներգրաված են վահանաձև գեղձի խնդիրներով զբաղվող Իտալիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի առաջատար մասնագետները: Միջոցառումը նախատեսված է վահանագեղձի խնդրի ախտորոշմամբ ու բուժմամբ զբաղվող տարբեր նեղ մասնագետների համար՝ էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ճառագայթաբաններ, ախտաբաններ: ՀՀ, ՌԴ, Վրաստանի տարբեր բուժհաստատություններից շուրջ 200 մասնագետներ ներկա կլինի միջոցառմանը:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու այս պաթոլոգիայի ախտորոշման ու բուժման նոր և ակտուալ մեթոդներին, կստանան վիճելի հարցերի պատասխանները: Վիրահատությունների ժամանակ ուղիղ կապ կհաստատվի էքսպերտների հետ, իսկ որոշ մասնագետներ անձամբ մասնակից կդառնան նախատեսվող վիրահատություններին:

Նախապես գրանցվելը պարտադիր է http://onco.am/ru/caucasian-thyroid-school կայքում: Միջոցառումը տեղի կունենա Էլիտ պլազա բիզնես կենտրոնում: