Լրահոս

22.05.2018 17:58


Վանաձորում բնակելի տան արտաքին պատը փլուզվել է

Վանաձորում բնակելի տան արտաքին պատը փլուզվել է

Մայիսի 22-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ մայիսի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տանը տեղի է ունեցել պատի ամբողջական փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մայիսի 21-ին ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Տ. Գ.-ին պատկանող թիվ 17 տան արտաքին պատը (մոտ 30 քմ-ից մոտ 2 խմ), ինչի հետևանքով վնասվել են տանիքի (80 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ). առկա է վերը նշված պատի ամբողջական և տանիքի մասնակի փլուզման վտանգ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վանաձորի քաղաքապետին, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետին և ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին:

Այս խորագրի վերջին նյութերը