Աշխարհ

22.05.2018 18:17


Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից առաջադրված թեկնածուներից մեկը ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:

Թուրքիայի Էդիրնե քաղաքից առաջադրված Հասան Աթիքը, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, գործունեություն է ծավալում որպես մարդու իրավունքների պաշտպան: Աթիքը «ԺԴԿ»-ի Էրդիրնեի ցուցակում 4-րդ համարի տակ է:

Նշենք, որ նախորդ ընտրություններում «ԺԴԿ»-ն Էդիրնեում ստացել էր ընտրողների ձայների 2,1 %-ը և այս շրջանից պատգամավոր չէր ունեցել:

Աղբյուրը՝ ermenihaber

Այս խորագրի վերջին նյութերը