Լոռու մարզում ծառայության վայրում հայտնաբերվել է ոստիկանության 36-ամյա աշխատակցի կախված դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Ախթալա-Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում տղամարդու դի կա կախված:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նա աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: