Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը
Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ նրան խորհրդարանում կարող է փոխարինել «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, եթե չհրաժարվի մանդատից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն, ով, ի դեպ, որոշել է պահպանել Երևանի ավագու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, խորհրդարանում փոխարինել էր Նիկոլ Փաշինյանին, ով խորհրդարանի կողմից մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ալեն Սիմոնյանը 4-րդ ընտրական տարածքում «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Սիմոնյանը 1776 ձայն է հավաքել:
Այժմ խորհրդարանում Ալեն Սիմոնյանին պետք է փոխարինի 4-րդ ընտրական տարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն, սակայն այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, քանի որ հավաքած ձայների քանակով նրան հաջորդում է Էդուարդ Աղաջանյանը(940), ով այս պահին զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Դաշինքի տարածքային ցուցակում Էդուարդ Աղաջանյանին ստացած ձայների քանակով հաջորդում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, ով հավաքել է 409 ձայն: Անի Խաչատրյանի կողմից մանդատից հրաժարվելու պարագայում մանդատ ստանալու իրավունքը Տիգրան Ավինյանինն է, ով ցուցակում ձայների քանակով հաջորդն է, սակայն նա էլ այս պահին զբաղեցնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Այդ պարագայում ԱԺ պատգամավոր կդառնա Քրիստինե Պողոսյանը, ով դաշինքի տարածքային ցուցակում ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն է (182):
Ալեն Սիմոնյանը ԿԸՀ-ի կողմից պատգամավորական մանդատ էր ստացել մայիսի 16-ին: Նա մասնակցեց մայիսի 22-ին մեկնարկած հերթական քառօրյայի առաջին նիստին, որից հետո հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:
Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը
Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ նրան խորհրդարանում կարող է փոխարինել «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, եթե չհրաժարվի մանդատից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն, ով, ի դեպ, որոշել է պահպանել Երևանի ավագու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, խորհրդարանում փոխարինել էր Նիկոլ Փաշինյանին, ով խորհրդարանի կողմից մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ալեն Սիմոնյանը 4-րդ ընտրական տարածքում «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Սիմոնյանը 1776 ձայն է հավաքել:
Այժմ խորհրդարանում Ալեն Սիմոնյանին պետք է փոխարինի 4-րդ ընտրական տարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն, սակայն այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, քանի որ հավաքած ձայների քանակով նրան հաջորդում է Էդուարդ Աղաջանյանը (940), ով այս պահին զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Դաշինքի տարածքային ցուցակում Էդուարդ Աղաջանյանին ստացած ձայների քանակով հաջորդում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, ով հավաքել է 409 ձայն: Անի Խաչատրյանի կողմից մանդատից հրաժարվելու պարագայում մանդատ ստանալու իրավունքը Տիգրան Ավինյանինն է, ով ցուցակում ձայների քանակով հաջորդն է, սակայն նա էլ այս պահին զբաղեցնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Այդ պարագայում ԱԺ պատգամավոր կդառնա Քրիստինե Պողոսյանը, ով դաշինքի տարածքային ցուցակում ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն է (182):
Ալեն Սիմոնյանը ԿԸՀ-ի կողմից պատգամավորական մանդատ էր ստացել մայիսի 16-ին: Նա մասնակցեց մայիսի 22-ին մեկնարկած հերթական քառօրյայի առաջին նիստին, որից հետո հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: