Անթույլատրելի է բռնության սպառնալիքներով ժողովրդի հետ խոսելը. Փաշինյանն արձագանքում է Սեֆիլյանի հայտարարությանը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով ժողովրդի հետ խոսելը: Այս մասին նա խոսեց մայիսի 23-ի ճեպազրույցում՝ անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է հղել Փաշինյանին և նշել, որ «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով»:
«Նախ պետք է նշեմ, որ Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այն կշարունակվի: Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան. չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, հետևաբար այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության տրամաբանությունը շարունակենք մինչև վերջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը: