Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների վերաբերյալ (տեսանյութ)
Մայիսի 23-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ։ Օրակարգում մայիսի 23-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխություններն էին։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց տեխնիկական միջոցներով հայտնաբերված այն վարչական զանցանքները, որոնց դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից։ Մասնավորապես, այդ զանցանքներից են, երբ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ արդեն կայանած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը երեք մետրից պակաս է, երբ ժամը 23.00-ից հետո տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառում կամ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից հինգ մետրից պակաս վայրում եւ այլն։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ իրականացված փոփոխությունները կբարձրացնեն վարորդների պատասխանատվությունը, եւ ճանապարհային ոստիկանությունը հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը։ Ի դեպ, ոստիկանությունը արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալու համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերի կատարումը։ Հանդիպման ավարտին ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների վերաբերյալ (տեսանյութ)
Մայիսի 23-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ։
Օրակարգում մայիսի 23-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխություններն էին։
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց տեխնիկական միջոցներով հայտնաբերված այն վարչական զանցանքները, որոնց դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից։ Մասնավորապես, այդ զանցանքներից են, երբ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ արդեն կայանած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը երեք մետրից պակաս է, երբ ժամը 23.00-ից հետո տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառում կամ տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից հինգ մետրից պակաս վայրում եւ այլն։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ իրականացված փոփոխությունները կբարձրացնեն վարորդների պատասխանատվությունը, եւ ճանապարհային ոստիկանությունը հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը։ Ի դեպ, ոստիկանությունը արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալու համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերի կատարումը։
Հանդիպման ավարտին ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին։