Անդրանիկ Թևանյան․ «Քաղբանտարկյալների ազատման համար ճնշումն ավելացվելու է» (տեսանյութ)
ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ցույց է ընթացել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:
Ակցիայի կազմակերպիչ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խմբի կարգախոսն է՝ Միասի՛ն կառուցենք Նոր Հայաստանը, Հայաստանն առանց քաղբանտարկյալների:
***
Բողոքի ակցիայի մասնակիցների կողմից լիազորված 3 հոգուց բաղկացած խումբը հանդիպեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հետ։ Վերջինը հայտնեց, որ ամենակարճ ողջամիտ ժամկետներում կանդրադառնան ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը վարույթ ընդունելու, նրա նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու և ՀՀ ԱԺ 2 պատգամավորների երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու դիմումներին։
Խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանն էլ ընդգծեց, որ իրենք գործընկերային են տրամադրված, որպեսզի հարցը համատեղ ուժերով լուծվի, բայց գործընթացի ձգձգումը գործընկերայինից կվերածի հակամարտության կողմերի։
-Ճնշումն ավելացվելու է, որովհետև իրավիճակից ելնելով՝ մենք հասկանում ենք, որ որոշակիություն չի լինում։ Ցանկացած ձգձգում քաղաքական լարվածության աղբյուր է դառնում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտող կողմեր չդառնանք։ Եթե ողջամիտ ժամկետ կոչվածը մենք արձանագրենք, որ օրերի կտրվածքով գերազանցում է, ապա համարելու ենք՝ դատարանը չի գնում այն տարբերակով, որ տարբերակով գնում է այսօրվա Հայաստանը,-հավելեց Թևանյանը։

7or.am