Լրահոս

24.05.2018 11:11


Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մայիսի 23-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Ժամը 22:42-ին փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ ուժերով Հ. Հ.-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը