Աշխարհ

24.05.2018 14:30


Նիքի Հեյլիին սուլել են Հյուսթոնի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը (տեսանյութ)

Նիքի Հեյլիին սուլել են Հյուսթոնի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը (տեսանյութ)

Հյուսթոնի համալսարանի ուսանողները քիչ Էր մնացել խափանեին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի ելույթը: Միջադեպի տեսագրությունը Twitter-ում հրապարակել Է լրագրող Սի Ջեյ Վեռլեմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երբ դիվանագետը բարձրացել Է ամբիոն, դահլիճում աղմուկ Է սկսվել, իսկ այնուհետեւ մարդիկ սկսել են գոչել. «Նիքի Հեյլի, դու չես թաքնվի: Դու ցեղասպանություն ես հրահրում»: Տեսագրությունում նաեւ լսվում Է, թե ինչպես Է Հեյլին շշնջում. «Օ՜, Աստված իմ»:

Այս կերպ ուսանողներն իրենց բողոքն են արտահայտել Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ: Գազայի հատվածում արդեն մի քանի օր Է, ինչ շարունակվում են բողոքները Միայալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու դեմ: Ելույթների ճնշման համար իսրայելացի զինվորները կրակ են բացել: Ընդհարումներում զոհվել Է 61 մարդ:

Անցյալ շաբաթ Հեյլին ցուցադրաբար լքել Էր Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրի ելույթի ժամանա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստինկ:

Այս խորագրի վերջին նյութերը