Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել
Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
«Արմենպրես»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրին, որ հարցի կարգավորման համար բանակցություններ են ընթանում:
Մաքսակետում ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին պատկանող ավտոբուսների կուտակումներ կան:
Նախարարությունից տեղեկացրին, որ տրամադրված լիցենզիան պետք է գործեր հունիսի 1-ից, սակայն ռուսական կողմում սկսել են լիցենզիան պահանջել ավելի վաղ:
Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել
Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան: