Կարո Եղնուկյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)
«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:
Րոպեներ առաջ նախագահող դատավոր մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչեց գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը:
Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկել էր խափանման միջոցը վերացնելու դեմ, սակայն գտել, որ կարող է քննարկվել Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։
Ըստ մեղադրողի՝ խափանման միջոցը վերացնելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել Եղնուկյանի պատշաճ վարքագիծը, ինչին ի պատասխան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեկ տարի 10 ամիս գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու իրենց պահանջը չի ընդունվել, թեեւ առաջարկվել էր անգամ աննախադեպ գումար չափ՝ 1 մլն դոլարի գույք։ Ուստի եթե դատարանը որոշի գրավ կիրառել, ապա իրենք կբողոքարկեն։
Կարո Եղնուկյանի գրավը մուծվեց և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Եղնուկյանն ասաց, որ առաջին հերթին գնալու է Գարեգին Չուգասզյանին տեսակցության, և եթե նա չդադարեցնի հացադուլը, ապա ինքն էլ կմիանա նրան։

Աղբյուր` Փաստինֆո
***