Լրահոս

25.05.2018 10:43


Երևանում Nissan-ը գլխիվայր շրջվել է. Վերջին զանգին մասնակցող վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում Nissan-ը գլխիվայր շրջվել է. Վերջին զանգին մասնակցող վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող պաշտպանության նախարարության ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը