Լրահոս

25.05.2018 13:51


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 27-28-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.50C (1994 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.00C

Այս խորագրի վերջին նյութերը