Լրահոս

26.05.2018 10:24


Խոշոր վթար. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Առաքելյանը իր վարած Lexus RX 330 մակնիշի 55 VA 554 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ 53-ամյա Արթուր Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Վարորդն ու վիրավորը աշխատում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Վ. Առաքելյանը՝ որպես վիրաբույժ, Ա. Գաբրիելյանը՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը