Լրահոս

19.02.2010 15:02


Համայնքի ղեկավարին վարչարարական արդյունավետ մեխանիզմներ են տրվում, որ հետո էլ նրան կարողանան վերահսկել

Համայնքի ղեկավարին վարչարարական արդյունավետ մեխանիզմներ են տրվում, որ հետո էլ նրան կարողանան վերահսկել

«Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է, որ Հարկերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի 80%-ը վերաբերում է հենց այդ Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող վարչարարությանը, քանի որ, նրա խոսքերով, հողի հարկի և գույքահարկի հավաքագրումն ապահովելու համար համայնքը պետք է արդյունավետ միջոցներ ունենա։

-Մենք համայնքին փորձում ենք տալ վարչարարական արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի նաև հետո, որպես հասարակություն, որպես պետական կառավարման մարմիններ, կարողանանք համայնքի ղեկավարին վերահսկել և, ինչո՞ւ ոչ, իրեն նաև հարցադրումներ անել համայնքային բյուջեի սեփական եկամուտները չապահովելու և դրանով իսկ համայքնի կամ տեղական ինքնակառավարման բնականոն գործունեությունը հարցականի տակ դնելու համար,- նշել է Վ. Տերտերյանը։

Նա իրատեսական չի համարել այն տեսակետը, որ համայնքի ղեկավարների նկատմամբ այդ վերահսկողությունը կարող է ընտրությունների ժամանակ նույն համայնքի ղեկավարների վրա ճնշում գործադրելու լծակ դառնալ.

-Ես այդպես էլ տրամաբանությունը չեմ հասկանում՝ ի՞նչ լծակ կարող է լինել, այդ որտե՞ղ եք ճնշելու վտանգը տեսնում։ Հստակ ասենք՝ ո՞վ ո՞ւմ ճնշի, գործադիրը ճնշի համայնքի ղեկավարի՞ն։ Ոչ մի այդպիսի մեխանիզմ չկա։

Վ. Տերտերյանը նաև հավելել է, որ անկախ այս նախագծի ընդունումից այդ ճնշումը միշտ էլ կարելի է գործադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը