«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում դասադուլ և գործադուլ սկսել
Պաշտոնական հայտարարություն
Հաշվի առնելով Մայր բուհ-ի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,
Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝
ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով: 1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական 2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում 3. Ֆինանսական աուդիտի անցկացում 4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:
Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի:
Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն:
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում դասադուլ և գործադուլ սկսել
Պաշտոնական հայտարարություն
Հաշվի առնելով Մայր բուհ-ի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,
Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները,
Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝
ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով:
1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
3. Ֆինանսական աուդիտի անցկացում
4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:
Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին:
Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի:
Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն:
Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից