Քաղաքական

28.05.2018 12:05


ԱԱԾ պետն առաջիկա օրերին ապօրինի հարստացումների նոր բացահայտումներ է խոստանում (տեսանյութ)

ԱԱԾ պետն առաջիկա օրերին ապօրինի հարստացումների նոր բացահայտումներ է խոստանում (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ նոր բացահայտումները կլինեն առաջիկա օրերին:

«Քայլերը լինելու են մշտապես, հետևողական: Մենք փոխել ենք մեր աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում: Առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ, որոնք լինելու են շարունակական»,-հավելեց ԱԱԾ պետը:

Այս խորագրի վերջին նյութերը