Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։
Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Մանրամասները՝ shamshyan.com-ում։