Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում ստատուս քվոն և ուժի կիրառումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում (տեսանյութ)
Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընդունելի չի համարումո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը: Երևանում հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մայիսի 28-ի հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց ֆրանսիացի պաշտոնյան:
«Ինչպես գիտեք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է, մենք մեր տեղն ենք զբաղեցնում այս հարցում, վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը: Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն, պետք է հարցին մոտենալ պրագմատիկ ձևով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ժան-Իվ Լը Դրիանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միասին գործադրվող ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»,-ընդգծեց ՀՀ ԱԳՆ-ն:
Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում ստատուս քվոն և ուժի կիրառումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում (տեսանյութ)
Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընդունելի չի համարում ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը: Երևանում հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մայիսի 28-ի հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց ֆրանսիացի պաշտոնյան: