Լրահոս

29.05.2018 10:24


Կոտայքում 21-ամյա ուսանողուհին 5-րդ հարկից իրեն ցած է նետել

Կոտայքում 21-ամյա ուսանողուհին 5-րդ հարկից իրեն ցած է նետել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնականատար Արթուր Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Տատյանա Գ.-ն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աղջիկը ցած է նետվել 5-րդ հարկի պատշգամբից։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տատյանա Գ.-ն սովորում է Երևանում գործող քոլեջներից մեկի 5-րդ կուրսում։

Այս խորագրի վերջին նյութերը