Լրահոս

29.05.2018 15:05


Հադրութում գայլը հարձակվել է անչափահասների վրա

Հադրութում գայլը հարձակվել է անչափահասների վրա

Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Գայլի հարձակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը