Լրահոս

29.05.2018 15:10


Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից (տեսանյութ)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից (տեսանյութ)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանը մայիսի 29-ի առավոտյան ազատվել է աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա փաստեց, որ պոլիկլինիկայի աշխատակիցների մեծամասնությունը ստորագրահավաք է ներկայացրել Երևանի քաղաքապետին` նշելով, որ նախընտրում է պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատարի տեղում տեսնել իրենց նախընտրած թեկնածուին, որը նախկինում փոխտնօրեն էր և ընդունված էր կոլեկտիվի կողմից:

«Այսօր Երևանի քաղաքապետարանից տեղեկություն ստացվեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գուցե նշանակվի մեկ այլ բուժաշխատող, ում փաստորեն կոլեկտիվում չեն ընդունում և ասում են, որ եթե այդ բուժաշխատողը դառնա տնօրեն, նա կաշխատի նախկինի պես կամ նույնիսկ ավելի վատ»,-շեշտեց Խաժակյանը:

Խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատեց, որ թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողնեը դիմում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի նա պոլիկլինիկայի տնօրեն նշանակի այն մարդուն, ում իրենք են նախընտրում:

«Բուժաշխատողներն այսօր արդեն սկսել են գործադուլ իրականացնել և, եթե իրենց ցանկությունը չկատարվի, կշարունակեն գործադուլը»,-եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը