Քաղաքական

29.05.2018 21:51


Իրավապաշտպանները քննարկել են քաղբանտարկյալների խնդիրը (տեսանյութ)

Իրավապաշտպանները քննարկել են քաղբանտարկյալների խնդիրը (տեսանյութ)

Իրավապաշտպանները քննարկում էին քաղաքական հայացքների համար կալանավորվածների խնդիրը: Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

«Որևէ պետություն, իշխանություն ընդհանրապես չի ճանաչում իրենց երկրում քաղբանտարկյալների առկայությունը, մեզ մոտ գործադիր իշխանությունը նախապես էլ էր ասում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,-ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով որ ստեղծվել է երկիմաստ իրավիճակ:

Դատական համակարգն այժմ գտնվում է այսպես ասած անցումային դատավարության փուլում, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ Հայաստանն այդպիսի փորձ արդեն ունեցել է, երբ խորհրդային իշխանությունների օրոք մահապատժի դատապարտվածների պատժի իրականացումը անկախացումից հետո հետաձգվեց, հետագայում էլ, պատժի միջոցը փոխվեց ցմահ ազատազրկմամբ և ըստ էության արդարադատություն չիրականացվեց.

«Երբ արդարադատություն չես ապահովում և չես իրականացնում, ապա անարդարությունը շարունակվում է կարմիր գծով և ցավոք սրտի մինչև հիմա»:

Քննարկմանը մասնակցում էր ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող և վերջերս 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Կարո Եղնուկյանը.

«Կարելի է հենց ԵԽԽՎ-ի բանաձևով շատ հեշտությամբ բոլորին ազատ արձակել անմիջապես, եվրոպական կոնվենցիայի համաձայն, եվրոպական դատարանի որոշմամաբ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, սա խախտվել է, որովհետև ծայրահեղ դեպք չկա»:

Ըստ իրավապաշտպանների՝ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել այն դեպքերում, երբ առկա են հիմնավորումներ, որ ամբաստանյալը կարող է խոչընդոտել դատավարությա ընթացքը, ազդել վկաների վրա կամ փախուստի դիմել:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը