Լրահոս

30.05.2018 09:19


Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ երեկ ուսանողները բողոքի ցույց էին իրականացնում՝ նաև պահանջելով ռեկտորի հրաժարականը։

Իսկ հանդիպման ավարտին նրան թույլ չէին տալիս դուրս գալ դահլիճից, այնուհետև՝ իր աշխատասենյակից։

***

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը գտնվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Արամ Սիմոնյանը իրենց մոտ է հոսպիտալացվել մայիսի 29-ի գիշերը՝ կրծքավանդակի շրջանում ցավերով: «Նրա վիճակն այժմ կայուն է: Հնարավոր է սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա կատարենք, բայց դա պարզ կլինի ավելի ուշ»,-տեղեկացրին բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ Արամ Սիմոնյանը մայիսի 30-ին ևս կմնա բուժկենտրոնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը