Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը չկայացավ․ քաղաքացիները Վերաքննիչ դատարանից երթով գնացին Վճռաբեկ դատարան (տեսանյութ)
ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։
Նրա աջակիցներն ակնկալում էին, որ այսօր նա և այդ գործով ձերբակալված մյուս քաղբանտարկյալներն ազատ էին արձակվելու անմիջապես դատարանի դահլիճից։
Սակայն, ոստիկաններն ամբաստանյալներին չէին բերել դատարան։
Նիստը հետաձգվել է մինչև հունիսի 6-ը։
***
Սեֆիլյանի փաստաբանին փոխանցել են, որ ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառը ոստիկանության աշխատանքային ծանրաբեռնվածությունն և տեխնիկական միջոցների խնդիրներն են։ Այս պատճառաբանությունը փաստաբանը համարում է «լղոզած և անհիմն»։
«Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում քննել և պարզել, թե արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Բարձրագույն դատական խորհրդի պատվերով է, որ Սեֆիլյանին և մյուսներին դատարան չեն ներկայացրել»,-նշել է փաստաբանը:
***
Քաղաքացիները որոշեցին երթով գնալ Վճռաբեկ դատարանի մոտ և այնտեղ բողոքի գործողություն իրականացնել։ Վճռաբեկ դատարանի մոտ փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց իրենց պահանջը՝ օր առաջ նիստ հրավիրել և բեկանել խափանման միջոց կալանքը չփոխելու Վերքաննիչ դատարանի որոշումը։
***
Վճռաբեկ դատարանից քաղաքացիներին հայտնեցին, որ ներկայացված դիմումում թերություններ են հայտնաբերվել և այն հետ են ուղարկել դիմումատուին՝ թերությունները շտկելու։
***
Բողոքի գործողությունն ավարտվեց Գլխավոր դատախազության շենքի մոտ։

7or.am