Լրահոս

30.05.2018 14:05


Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի տղան

Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի տղան

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի 01 XL 055 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետև՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ Ս. Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության և պազվել է, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը