Այսօր խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Այս մասին հայտնում է aravot.am-ը։
Նիստը նախագահող Խոսրով Հարությունյանն ամբիոնի մոտ էր հրավիրում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին: Մի երիտասարդ մոտեցավ: «Դուք պարոն Հակոբյանն ե՞ք»,-զարմանքը չթաքցրեց Խոսրով Հարությունյանը:
«Ո՛չ, ես նրա առաջին տեղակալն եմ»,-ասաց երիտասարդը:
«Իսկ ո՞ւր է նախարարը»,-հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը:
«Վարչապետին է ուղեկցում»,-պատասխանեց նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Այսինքն, գործուղման մե՞ջ է, գնացել է գործուղմա՞ն: Այդ ժամանակ մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես ես ձեզ էլ անհարմար վիճակի մեջ դրեցի, ինքս էլ անհարմար վիճակում հայտնվեցի»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Անհարմար իրավիճակ խորհրդարանում. փոխնախարարին չճանաչեցին

Մանրամասները՝ aravot.am-ում։