Աշխարհ

31.05.2018 16:59


Ղազախստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունք Է տալիս Նազարբաևին

Ղազախստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունք Է տալիս Նազարբաևին

Ղազախստանի Սենատը (վերին պալատը) մայիսի 31-ին ընդունել Է օրենք «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին», որտեղ ամրագրվում Է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու Անվտանգության խորհուրդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ը հայտնել Է խորհրդարանի մամուլի կենտրոնից:

«Սահմանվում Է, որ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահին՝ Ելբասիին (ազգի առաջնորդին), նրա պատմական առաքելության շնորհիվ ցմահ պատկանում Է Անվտանգության խորհորդը գլխավորելու իրավունքը՝ որպես նախագահ»,-ասված Է Սենատի Սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի օրենքի եզրակացության մեջ:

Օրենքում Ղազախստանի Անվտանգության խորհուրդն օժտվում Է սահմանադրական համակարգող մարմնի կարգավիճակով: Անվանգության խորհուրդը «համակարգելու Է պետական միասնական քաղաքականությունը Ղազախստանի ազգային անվտանգության եւ պաշտպանունակության ոլորտում» ներքին քաղաքական կայունության պահպանման, սահմանադրական կարգի, պետական անկախության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ասպարեզում հանրապետության ազգային շահերի պաշտպանության նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը