Մասիսի ձերբակալված քաղաքապետի աջակիցները փակել են Մասիս-Երևան ճանապարհը․ նրա մայրը պնդում է, որ ոստիկաններն իր հանդեպ բռնի ուժ են կիրառել (տեսանյութ)
Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցները՝ ի նշան բողոքի փակել են Մասիս-Երևան ճանապարհը:
Նրանք պահանջում են ազատ արձակել քաղաքապետին՝ նրա ձերբակալությունը համարելով ոչ իրավաչափ։
Նրանց ձեռքերին «Մեր քաղաքապետն անմեղ է» գրություններով պաստառներ են:
Դավիթ Համբարձումյանի մայրը պնդում է, որ իր հանդեպ ոստիկանները բռնի ուժ են կիրառել։
ԱԺ Հանրապետական խմբակցության ութ պատգամավոր դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով զանգվածային անկարգությունների գործով մի քանի ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը տեղեկացրեց, որ Հանրապետական խմբակցության ութ պատգամավոր խնդրում է, որ կասկածյալներ Գոռ Խաչատրյանին, Սարգիս Սահակյանին, Կարեն Օհանյանին, Դավիթ Համբարձումյանին, Գևորգ Համբարձումյանին ազատ արձակեն իրենց անձնական երաշխավորությամբ։
Միջնորդության ձևաթղթի տակ ստորագրել են Հանրապետական խմբակցությունից ինքը՝ Մուրադ Մուրադյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուրադ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։
«Մենք իրավական քննությանը չենք խանգարում, խնդրել ենք, որ նրանք ազատ արձակվեն, թող քննությունը ընթանա, իրենք չեն խանգարի քննությանը։ Ես միշտ եղել եմ օրենքի կողմնակից։ Մարդ է, եղել է դեպքի վայրում, կանչեք, բերեք, տարեք, քննեք, ապացուցեք։ 37 թիվ ա, ինչա՞, չեմ հասկանում»,-ասաց Մուրադյանը։

7or.am