Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակելու գործով Կալիֆորնիայում լսումներ կլինեն
Կալիֆորնիայում հունիսի 29-ին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը. նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի պաշտոնական կայքը:
Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ գտնվելու ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել էր սպանության պատասխանատվությունը:
Սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է՝ ի նշան վրեժի օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանության: 1984 թվականին դատարանը վճռել էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի՝ ընդգծելով, որ սպանությունն իրականացվել է Արըքանի ազգային պատկանելության պատճառով:
Սասունյանն ի սկզբանե մերժում էր հյուպատոսին սպանելու փաստը և միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002 թվականին նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանել է իր դերակատարությունը Արըքանի սպանության գործում՝ նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը:
Հանցանքը խոստովանելու դիմաց՝ դատախազները համաձայնեցին նրա մեղադրականից հանել «սպանությունն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը, ինչը նրան պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր ընձեռելու:
Պայմանական ազատ արձակման հարցով դատական լսումները տեղի ունեցան 2006, ապա 2010 թվականին, սակայն երկու դեպքում էլ մերժվեցին: 2016 թվականին ներման դիմումները քննող հանձնախումբն ի վերջո առաջարկեց քննարկել նրա ազատ արձակումը՝ ընդգծելով, որ Համբիկ Սասունյանը մանուկ հասակում տրավմայի է ենթարկվել Լիբանանի պատերազմի հետևանքով, ընդունել է իր հանցանքը, խղճի խայթ է զգացել ու բանտում մասնակցել է տարբեր դասընթացների: Սակայն այս անգամ նրան ազատ արձակելու հարցում 2017 թվականին վետո կիրառեց Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը:
Ուշագրավ է, որ Բրաունի միջամտությունը հաջորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկաբնակ թուրքերն արդեն իսկ նամակներ են հղել ազատ արձակման հարցով խորհրդին՝ պահանջելով ազատ չարձակել Սասունյանին: