Քաղաքական

01.06.2018 14:30


«Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Մեր երկրում իշխանափոխություն եղավ, բայց լրատվամիջոցների մտածելակերպի փոփոխություն տեղի չունեցավ։ Ծառուկյանին ստուգել են, ստուգում են, մեր դռները միշտ բաց են: Լրատվամիջոցներին լսելով, թվում է, որ Ծառուկյանը մենաշնորհային դիրքում է կամ արհեստական հարստացող է: Եթե դրսից գումարներ չստանամ, իմ բիզնեսը բանկրոտի կգնար»,-ասում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ հայտարարությանը։
«Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է: ԱԱԾ-ի մոտ բոլոր պապկաները դրված են՝ ով ինչով է զբաղվել և ինչ կեղծիքներ կամ թալան է իրականացրել: Ես որևէ խնդիր չունեմ, առաջինը թող ինձնից սկսեն»,-ասաց Ծառուկյանը:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը