Լրահոս

03.06.2018 10:03


Ոսկու շուկայում տեղի է ունեցել սպանություն․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Ոսկու շուկայում տեղի է ունեցել սպանություն․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Հունիսի 2-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները «Ոսկու աշխարհի« կենտրոնական մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև սպանվածի և վիրավորի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը