Աշխարհ

04.06.2018 19:28


Էրդողանի պատճառով թուրք միլիոնատերերը լքում են Թուրքիան

Էրդողանի պատճառով թուրք միլիոնատերերը լքում են Թուրքիան

Ամերիկյան «New York Times» պարբերականը Թուրքայի մասին հոդված է հրապարակել: «Տնտեսական դժվարությունները և Էրդողանի բռնաճնշումների քաղաքականությունը» հոդվածում նշվում է, որ այժմ Թուրքիայի տնտեսական վիճակը ծանր է, այդ իսկ պատճառով հարուստ մարդիկ իրենց միջոցներն աշխատում են դուրս հանել երկրից:

«2017թ. Թուրքիայում ապրող միլիոնատերերի 12 տոկոսը գնացել են այլ երկրներ։ Այս իրավիճակն ապացուցում է, թե որքան ծանր վիճակում է Թուրքիայի տնտեսությունը։ 2018-ի տարեսկզբից թուրքերը շարունակեցին իրենց լիրաները փոխել դոլարով և եվրոյով։ Այդ փողերը դուրս եկան երկրի սահմաններից։ Թուրքիայի միլիոնատերերը երկրից հեռացան, ինչպես Էրդողանի բռնաճնշման քաղաքականության, այնպես էլ տնտեսական դժվարությունների պատճառով»,-նշված է հոդվածում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը