Երևանում թալանել են «Ոսկե համբույր» ռեստորի տնօրենին
Երեկ՝ հունիսի 3-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Նորայր Խաչատրյանը հայտնել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Իսակովի պողոտայի վրա գտնվող «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի պատուհանը, մտել ներս և իր աշխատասենյակից հափշտակել են չհրկիզվող պահարանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պահարանում եղել է խոշոր չափի գումար և ատրճանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը ռեստորանի պարսպի մոտ հայտնաբերել են չհրկիզվող պահարանը՝ դատարկ վիճակում։
Փաստի առթիվ հետաքննչական բաժամունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ն. Խաչատրյանն աշխատում է «Էդգար 92» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։