Էրդողանին վիրավորելու համար թուրք ծաղրանկարիչը բանտարկվել է
Թուրքիայում ձերբակալվել է ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն, որը մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ:
Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է նրան 1 տարի 2 ամիս և 15 օր ազատազարկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Ծաղրանկարիչը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Յալովայի բանտ:
Ըստ դատարանի որոշման՝ Քուրթջեբեն 2015 թվականին հեղինակած մի շարք ծաղրանկարներում վիրավորել է նախագահ Էրդողանին:
Քուրթջեբեի փաստաբան Էրդեմ Աքյուզը, դժգոհելով դատարանի որոշումից, հայտնել է, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ արվեստի գործիչներն իրենց ստեղծագործություններն ազատորեն ներկայացնելու և քաղաքականությամբ զբաղվողներին քննադատելու ավելի շատ ազատություն ունեն, քան ուրիշները:
Փաստաբանը, քննադատելով դատարանին թերի որոշման համար, ընդգծել է․ «Դատարանի որոշման մեջ անգամ նշված չէ, թե Քուրթջեբեի որ նկարը և արտահայտությունն են վիրավորանք պարունակում: Բացի այդ հաշվի չեն առնվել և չեն ուսումնասիրվել Քուրթջեբեի հայտարարություններն այն մասին, որ որոշ մարդիկ մուտք են գործել իր ֆեյսբուքյան էջ և իր փոխարեն գրառումներ արել»:

Աղբյուրը՝ ermenihaber.am