Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս։
Ֆելիքս Ցոլակյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից
Հարգելի հայրենակիցներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։
Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։
Խաղաղություն բոլորիս։
Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջից