Քաղաքական

05.06.2018 14:17


Դատարանը մերժել է Ավանում զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Ավանում զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունը

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանի տարածքում զանգվածային անկարգությունների գործով Երևանի քաղաքապետարանի աշխատակից Էդմոն Պետրոսյանին և Ավանի թաղապետարանի աշխատակից Կարեն Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժել է և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք,որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները։

Այս խորագրի վերջին նյութերը