Ադրբեջանի խանութներից մեկում հայկական դրոշով ակնոցը հերթական հիստերիայի առիթ է դարձել
Ադրբեջանի Խըրդալան քաղաքի խանութներից մեկում հայկական դրոշի նկարով արևային ակնոցի առկայությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանցի հաճախորդների շրջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Xəzər TV-ն:
Հաճախորդն, ով նկատել էր ակնոցը, նկարել և տեղադրել է սոցցանցերում, ինչը բացասական արձագանքների առիթ է հանդիսացել նաև համացանցում:
Խանութի տերը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հայկական դրոշի պատկերով ակնոցի առկայության մասին և որ ակնոցն արդեն հանվել է վաճառքից:
«Մենք տեղյակ չենք եղել հայկական դրոշով ակնոցի մասին»,-նշել է խանութի տերը: