Գևորգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի խափանման միջոցը դատարանը չփոխեց (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Դատախազն այդ միջնորդությանը չառարկեց։
Հիշեցնենք, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները Սաֆարյանի կալանքը փոխելու համար երաշխավորագիր էին ներկայացրել։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի միջնորդության լուծումը հետաձգվում է։
Նույն պատճառաբանությամբ դատարանը մերժեց նաև Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Ինչպես տեղեկացրել էինք, Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը։
Ներսես Պողոսյանի դեպքում էլ դատախազը չէր առարկել խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Դատարանի որոշումը լսելուց հետո Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում։

7or.am