Կոտայքում 4 հոգի՝ այդ թվում ընտանիքի ամուսիններն ու տղան, դանակահարվել են
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, ովքեր ստացած են եղել մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Ռաֆիկ Ս-ն, ով ստացել է ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 55-ամյա Բաբկեն Ս-ն, ով ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք և 53-ամյա Անահիտ Ս-ն, ով ստացել է ձախ ձեռքի ծղիկոսկրի միջին 1/3-ի փակ կոտրվածք վնասվածք:
Հիվանդանոցում վիրավորները իրավապահներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց անծանոթ քաղաքացու հետ իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ բուժումը կտային, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վնասվածքներ է ստացել նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Համազասպ Լ-ն, և վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցում:
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քննիչ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձի իքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռաֆիկ, Բաբկեն, Անահիտ Ս-երը ընտանիքի անդամներ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։