Քաղաքական

06.06.2018 21:43


Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրերի՝

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։

Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է ԱրցախիՀանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է ԱրցախիՀանրապետության ոստիկանության պետ:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը