Լրահոս

07.06.2018 12:16


Ղազարոս Աղայանը դիմել է ոստիկանություն և հայտնել. «Խաչատուր Աբովյանը կարտոֆիլի սերմացուն տարել և 1 մլն դրամը չի վճարել»

Ղազարոս Աղայանը դիմել է ոստիկանություն և հայտնել. «Խաչատուր Աբովյանը կարտոֆիլի սերմացուն տարել և 1 մլն դրամը չի վճարել»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով։ Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ 2016 թվականի ապրիլին ինքը 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1 կգ-ը 180 դրամով վաճառել է հարևան մարզի բնակիչ՝ 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ և պայմանավորվել են, որ 3 ամսվա ընթացքում Խ. Աբովյանը պետք է գումարը վճարի, սակայն մինչև օրս գումարը խաբեությամբ ոչ միայն չի վճարվել, այլ նաև հեռախոսազանգերին Խ. Աբովյանը չի պատասխանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը