Աշխարհ

07.06.2018 16:29


Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքների ընթացքում գտել են XVII–XIX դարերի իրեր

Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքների ընթացքում գտել են XVII–XIX դարերի իրեր

Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքներ կատարելիս գտել են XVII–XIX դարերի բազմաթիվ առարկաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանի պորտալը:

«Գտածոների թվում են խեցե եւ ապակե անոթներ, վառարանի հախճասալիկներ, կրոնական եւ աշխարհիկ բնույթի ոսկերչական իրեր: Մասնագետները հատկապես առանձնացնում են տղամարդու մի քանի մատանիներ՝ պատրաստված սպիտակ մետաղից եւ պղնձի համահալվածքից:

Կնիք-մատանիների վրա կարելի Է տեսնել ուռուցիկ պատկերներ՝ հերալդիկ խորհրդանշանների եւ բուսական մոտիվներով: Մյուսների վրա կան ապակուց եւ մոխրագույն ագաթից ներդիրներ»,- մեջբերում Է պորտալը Մոսկվայի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովի խոսքը: Բոլոր առարկաները հայտնաբերվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը