Աշխարհ

07.06.2018 12:32


Ալիևը ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման հույս է հայտնում

Ալիևը ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման հույս է հայտնում

Ադրբեջանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտալուտ ժամանակներում կարող է կարգավորվել՝ բանակցությունների միջոցով: Այդ մասին այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի նախորդների սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կսկսվեն իրական, ոչ թե իմիտացիոն բանակցություններ»,-հայտարարել է Ալիևը Ռամազանի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի՝ իֆթարի ժամանակ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը