Լրահոս

07.06.2018 12:58


Խոշոր ավտովթար «Չայնի»-ի ոլորաններում. 36-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ЗиЛ-ի մեջ

Խոշոր ավտովթար «Չայնի»-ի ոլորաններում. 36-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ЗиЛ-ի մեջ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ 36-ամյա Նորայր Իսախանյանի վարած BMW մակնիշի 35 SN 254 համարանիշի և Արամուս գյուղի բնակիչ 53-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած ЗиЛ-130 մակնիշի 43 US 988 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դեպի Սևան ընթանալիս բախվել է իր առջևով ընթացող ЗиЛ -ի հետնամասին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը