Աշխարհ

07.06.2018 17:35


Թուրքիայում 13-ամյա աղջիկ է ձերբակալվել տան պատին քրդամետ կուսակցության անվանումը գրելու համար

Թուրքիայում 13-ամյա աղջիկ է ձերբակալվել տան պատին քրդամետ կուսակցության անվանումը գրելու համար

Թուրքիայի Բուրսա քաղաքում 13-ամյա աղջնակ է ձերբակալվել իրենց տան պատին «քաղաքական» գրառում անելու համար: Նշվում է, որ աղջիկը պատին գրած է եղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թուրքերեն հապավումը՝ «HDP» և դրա նախկին համանախագահ, նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի անվան կրճատ տարբերակը՝ «Սելո»: Ձերբակալված երեխային ոստիկանները տեղափոխել են Բուրսայի ոստիկանության անչափահասների բաժանմունք:

Հաղորդվում է, որ ավելի վաղ՝ հունիսի 5-ին, Ստամբուլում ձերբակալվել է երկու երտիտասարդ՝ պատին «հույս» և «HDP» գրելու համար:

Նշենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում սպասվելիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդհառաջ շարունակվող քարոզարշավի օրերին բազմապիսի ճնշումներ են գործադրվում քրդամետ կուսակցության ներակացուցիչների վրա:

Քարոզարշավի 35 օրվա ընթացքում (ապրիլի 28-ից հունիսի 3-ը) ընտրարշավին մասնակից ԺԴԿ-ականներից բերման է ենթարկվել 136, իսկ կալանավորվել՝ 14 հոգի:

Տեղի են ունեցել հարձակումներ ընտրական շտաբների ու տաղավարների վրա: Եղել են քարոզարշավի շրջանակներում իրականացվող միջոցառումները խոչընդոտելու փորձեր:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը