Արցախի ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը լքում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը հանդես է եկել կոչով՝ հայտնելով, որ որոշում է կայացրել դուրս գալ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից:
Կոչում ասված է.
«Երկար մտորումներից հետո, այսօր ես որոշում եմ կայացրել դուրս գալ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից` պետական շահը վեր դասելով կուսակցական շահից:
Մանդատս վայր չեմ դնում մի պարզ պատճառով. մասնակցելով ԱԺ ընտրություններին ես ունեցել եմ եւ ունեմ իմ հետեւորդները, որոնց հուսախաբ անելու իրավունք չունեմ: Հավելեմ նաեւ, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության քվոտաների միջոցով Աժ-ում զբաղեցրածս ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւս պատրաստ եմ հրաժարվել, եթե «Հայրենիք» խմբակցությունը նման պահանջ դնի:
Կուսակցության եւ խմբակցության կազմից դուրս գալուս հիմնական պատճառը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի` պետնախարարի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ անհամաձայնությունս է: Հրաժարական, որ չի եղել Արցախում ծավալված երիտասարդական շարժման պահանջների հիմքում, դեռ ավելին` այդ շարժման մասնակիցների շրջանում վայելել է մեծ հեղինակություն եւ, ի վերջո` հրաժարական, որը չի քննարկվել կուսակցությունում:
Թող խաղաղությունը թեւածի մեր հայրենիքում, եւ հաղթի ողջախոհությունն եւ պետականամետ մտածելակերպը»: