Թեժ իրավիճակ խորհրդարանում, որը քիչ է մնացել՝ վերածվի ծեծկռտուքի (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրքերը այնքան են թեժացել, որ քիչ է մնացել՝ ծեծկռտուք սկսվի։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը քննադատել է «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի ելույթը և հայտարարել է․ «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ՝ չարժե քարեր նետել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պատասխանել է․ «Ամեն փայլող բան չէ, որ գլուխ է»։
Այդ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ տեղից սաստել է Աշոտյանին՝ «Էշ-էշ մի խոսա», ինչին ի պատասխան Աշոտյանն ասել է՝ «Ձա՛յնդ»:
Իսկ «Ծառուկյան» խմբակցության փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ընդգծել է․ «Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ, թող գնա, բացի նայի՝ էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, ինքն էլ ներկա էր։ Հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ով էր հեղափոխությունից առաջ»:
Ի դեպ, Արթուր Մանուկյանն այնքան վրդովված է եղել, ով տեղից վեր է կացել ու գնացել Աշոտյանի ուղղությամբ, բայց ծեծկռտուքը հասցրել են կանխել նրանց միջակայքում նստող պատգամավորները։
Վեճ է տեղի ունեցել նաև ԱԺ փոխնախագահներ՝ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի և Միքայել Մելքումյանի միջև։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ իր հերթին է Մելքումյանին սաստել․ «Հարգելի Պարոն Մելքումյան, խնդրում եմ այսուհետ ելույթ ունենալիս նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը։ Պետք չէ ասել բաներ, որոնց համար հաջորդ պահին հնարավոր է զղջալ»:
Մելքումյանն էլ արձագանքել է. «Հարգելի պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը հակադարձելու և բոլոր արտահայտությունները ընկալեք քաղաքական հարթության վրա: Այն ինչ կա, հենց այդպես էլ կա, իրականությունը կարողացեք ընկալել հավուր պատշաճի: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»:

7or.am