Քաղաքական

08.06.2018 13:06


«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն կներկայացնեն Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ

«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն կներկայացնեն Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն կներկայացնեն ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսաուղերձով հայտնել է Հայկ Կոնջորյանը:

«Ես և Ալեն Սիմոնյանը պատրաստվում ենք քիչ անց երաշխավորություն ստորագրել Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Արամ Մանուկյանն ունի նաև առողջական խնդիրներ, և նրա առողջական վիճակը գնալով չի կարգավորվում: Դա առավել հրատապ է դարձնում, որպեսզի մենք փորձենք նրա խափանման միջոցը փոխել, և որպեսզի նա ազատության մեջ սպասի վճռին ու հնարավորություն ունենա կարգավորել իր առողջական խնդիրները»,- ասել է Կոնջորյանը:

Այս խորագրի վերջին նյութերը